Հոկտեմբերի 2-ի կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 19-ը նշել որպես քրեակատարողական ծառայողի օր նշելու մասին։
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում քրեակատարողական ծառայողի օրը որպես մասնագիտական օր առանձնացնելու և նշելու անհրաժեշտությամբ:
Այսպես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զինծառայողներ են համարվում ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, իսկ 2-րդ մասի համաձայն զինծառայողներին հավասարեցված անձանց թվում են հարկադիր կատարողները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայողները, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները:
Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պաշտոնապես նշվում է Հայաստանի Հանրապետությունում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի, Փրկարարի, Դատախազության աշխատակցի, հարկադիր կատարողի, Քննչական կոմիտեի ծառայողի, Ոստիկանության օրը, սակայն քրեակատարողական ծառայողի որպես զինծառայողներին հավասարեցված անձանց մասնագիտական օր նշելու համապատասխան որոշում առկա չէ:
Հարկ է նշել, որ մի շարք երկրներում ևս պաշտոնապես նշվում է քրեակատարողական ծառայողի օրը, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ռուսաստանի Դաշնությունում: