Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը
- Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում,
- Ազատության պողոտան՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ,
- Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ,
- Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին,
- Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ,
- Ամիրյան փողոցը,
- Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողատա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ,
- Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա,
- Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ,
- Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ: