Երեկվա միջադեպը չէր լինի, եթե բավարար կերպով կատարվեր «ասֆալտին փռելու» իր հրահանգը: Այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը պատգամավորի այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ է, որ երեկ պատգամավոր Միհրան Պողոսյանը հայհոյել է ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարներին:
Փաշինյանը հայտնեց, թե այս դեպքի առթիվ քննություն է կատարվում և իրավապահները կպարզեն, թե արդյոք Միհարն Պողոսյանն իսկապես այդպիսի պահվածք է ցուցաբերել, ապա դա կնշանակի, որ նա լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում նոր ստեղված իրավիճակում: Ինչպես նաև խիստ հակահարված կստանան օրենքի կողմից.
«Չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևանի փողոցներում քայլելու պրոբլեմ կունենան»:
Նրա խոսքով, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ: