Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն արդեն սկսել է ամփոփվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 տեղամասերի արձանագրված արդյունքները՝ 00:00-ի համաձայն:
- Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 2.877՝ 6.29%
- «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք -267՝ 0.58%
- «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք – 370՝ 0.81%
- Երկիր Ծիրանի կուսակցություն -636՝ 1.39%
- Ժառանգություն կուսակցություն – 324՝ 0.71%
- Ժողովրդավարական ուղի կուսակցություն– 63՝ 0.14%
- «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք – 37,810՝ 82.62%
- «Լույս» կուսակցությունների դաշինք -2145՝ 4.69%
- Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 704՝ 1.54%
- Հայք (Հայկազուններ) կուսակցություն – 86՝ 0.19%
- Ռեֆորմիստներ– 79՝ 0.17%
- Օրինաց երկիր կուսակցություն – 404՝ 0.88%
Այսպիսով՝ առաջատար են՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը:
Հիշեցնենք, որ այս ընտրություններին ընտրելու իրավունք է ունեցել 848.343 քաղաքացի, որից՝ նախնական տվյալներով, մասնակցել են 370.323-ը կամ 43.65 տոկոսը: