Նախկինում չդատված Վահագն Մերուժանի Ասրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Երևանի գյուղատնտեսական համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, Անժելա Ջանգիրյանից համալսարանն ավարտելու մասին պետական նմուշի կեղծ դիպլոմ տրամադրելու համար պահանջել է 3000 ԱՄՆ դոլար, որից 1500 ԱՄՆ դոլարը պայմանավորվել է վերցնել 2013թ.-ին` դիպլոմի տալու ժամանակ, իսկ մյուս 1500 ԱՄՆ դոլարը 2012թ. սեպտեմբերին վերցրել է համալսարանի ռեկտորի խորհրդական Ժ. Ազիզբեկյանին որպես կաշառք տալու նպատակով, սակայն վերջինս այն չի վերցրել /1 հատոր` 369 թերթ, Վ.Ասրյանի անձնագիրը/:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության դատախազ Ռ. Ասատրյանի կողմից:
Գործը քննության է առնվում Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի վարույթում, իսկ գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2013 թվականի հունվարի 21-ին, ժամը՝ 14:00-ին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net