Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները:
Առաջադրված է նաև իմ` որպես ՀՖՖ Գործկոմի անդամի թեկնածությունը, ինչի առթիվ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ այդ պաշտոնում զբաղվելու եմ առավելապես իմ մասնագիտական ոլորտին առնչվող` բժշկական ապահովման հարցերով»: