23-ամյա երիտասարդը հետախուզվում էր անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի և Մասիսի ԱՎՎ բաժանմունքի աշխատակիցները ԱՎՎ բաժանմունքից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Դավիթ Ս.-ին:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Դավիթ Ս.-ն 2015թ. հուլիսի 1-ից ՌԴ Ադիգեայի Հանրապետության ՆԳՆ Գիագինսկիի շրջանի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր Ադիգեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 134 հոդվածի 1-ին մասի (անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալ) մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել