Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանը զեկուցել են վարչապետին․ Արման Եղոյան

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ոստիկանապետին հրահանգել է զինաթափել օլիգարխների թիկնազորներն ու այդ մասին 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։

«Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը հրահանգում եմ՝ այս պահից իրականացնել ռեյդեր՝ օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված՝ թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին։ Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան, երկու ժամից ես լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին»,-ասել էր վարչապետը։

Իրավաբան․netը կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանի հետ՝ պարզելու, արդյո՞ք զեկուցումներն արվել են։

«Իհարկե զեկուցել են՝ վարչապետի կողմից սահմանված ժամկետում»,-ասաց Արման Եղոյանը։ Նա նաև նշեց, որ վարչապետի կողմից պահանջվածը ներկայացվել է, իսկ այլ մանրամասներ կհրապարակվեն ըստ հերթականության և անհրաժեշտության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել