Նախարարի հրամանով հաստատավել է տնային և հիվանդանոցային պայմաններում սովորների ուսպլանը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 26-ի 800-Ն հրամանով սահմանվում է տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսումնական պլանը.

Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցման Ուսումնական պլանով (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 9-ի)՝

ա. Ռուսերենով ուսուցման դեպքում ռուսաց լեզվին տրվում են հայերենի (տարրական դպրոցում՝ «Մայրենի», միջին և ավագ դպրոցում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկաների) համար հատկացված դասաժամերը` ապահովելով նույն ժամաքանակի սահմաններում նաև ռուս գրականության ուսուցումը, իսկ ռուսերենի համար նախատեսված ժամաքանակը տրվում է հայոց լեզվի ուսուցմանը: 1-ին դասարանում ռուսաց լեզվին հատկացված ժամաքանակից 2 ժամը տրվում է հայերենի (Մայրենի) ուսուցմանը։

բ. Տնային պայմաններում ուսուցում կազմակերպվում է բնակավայրը սպասարկող բուժհիմնարկի փաստաթղթերի հիման վրա (եթե բուժման ընթացքը տնային պայմաններում շարունակվելու է մեկ ամսից ավելի)` ըստ Հաստատության ենթակայության՝ համապատասխան Լիազորված մարմնի գիտությամբ։

գ. Տնային պայմաններում ուսուցման կազմակերպումն իրականացնում է այն Հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը։

դ. Տնային պայմաններում ուսուցում կազմակերպող ուսուցիչները վճարվում են դրույքաչափով, եթե ուսուցումը նախատեսվում է ամբողջ ուստարվա համար, մնացած դեպքերում՝ ժամավճարով։

ե. Հիվանդանոցներում երկարատև բուժվող երեխաների ուսուցումը կազմակերպվում է` ըստ դասարանների՝ սույն կետի պահանջների պահպանմամբ, տվյալ բուժհաստատությունը
սպասարկող ուսումնական հաստատության կողմից (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 9-ի):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել