Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 2 հարց սրբագրման կարիք ունի. վարչապետը չառարկեց

Կառավարության հերթական նիստի ժամանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեցին, որ օրակարգի 5 և 19 հարցերում սրբագրման և տեխնիկաական ուղղման աշխատանքներ կան, որոնք պետք է շտկվեն:

5-րդ հարցը կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին էր, իսկ 19-րդը վերաբերում էր  2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին կառավարության որոշմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չառարկեց, որպեսզի կառավարության կողմից նախագիծը հաստատվելուց հետո սրբագրվի:

«Եթե դրանք բովանդակային չեն, ապա կարելի է»,-նշեց Փաշինյանը:

Չզեկուցվող հարցերի փաթեթը կառավարության կողմից հաստատվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել