Սահմանամերձ Երասխ գյուղում նախատեսվում է մանկապարտեզ կառուցել

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նիստին գործադիրի անդամները որոշում կընդունեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին     մասին։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի միջնակարգ դպրոցի երեք մասնաշենքերից մեկ մասնաշենքի առաջին հարկը 417.38 քառ. մետր մակերեսով իր հարակից հողատարածքով առանձնացել և դարձել է առանձին գույքային միավոր, միաժամանակ խնդրելով   առանձնացված գույքաային միավորը նվիրաբերել սահմանամերձ Երասխ  համայնքին՝ մանակապարտեզ կառուցելու նպատակով:

Համայնքի կողմից ներկայացված ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել     շուրջ 157,5 միլիոն դրամի ներդրում, որից 15,7 միլիոն դրամը հատկացվելու է Երասխ համայնքի բյուջեից, իսկ մնացածը ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Ըստ տարիների ներդրումներն իրականացվելու են  հետևյալ չափաբաժնով՝ 2018 թվականին՝     57 000 000 ՀՀ դրամ,  2019 թվականին՝ 54 900 000 ՀՀ դրամ, 2020 թվականին՝ 45,5 միլիոն դրամ։

Կոմիտեի կողմից մշակված նախագիծը ներկայացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, ի պատասխան որի վերջինս տեղեկացրել է, որ <<Երասխի դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցում մանկապարտեզի տեղակայումով>> ծրագրի փորձաքննությունն ավարտվել է, որի արդյունքում ճշտվել է ծրագրի ընդհանուր արժեքը և ներդրումների պլաններն ըստ տարիների և առաջարկվել է ճշտել նախագծում նշված ներդրումների ծավալը,  համաձայն որի համայնքի կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի մանկապարտեզ կառուցելու  նպատակով կիրականացվի  150 647 426 ՀՀ դրամի ներդրում՝ հետևյալ համամասնությամբ.

  •      2018 թվականին՝ 28 500 000 դրամ,
  •      2019 թվականին՝ 85 526 000 դրամ,
  •       2020 թվկանին՝ 36 621 426 դրամ

Առաջարկվել է նաև նվիրաբերության պայմանագրում նախատեսել, որ մրցույթի արդյունքում շինարարական աշխատանքների գնի նվազեցման դեպքում ներդրումների գումարները նվազեցվեն համամասնորեն:

Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացված առաջարկությունը համաձայնեցվել է  Երասխի համայնքի հետ, ի պատասխան որի համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից ներկայացված առաջարկության վերաբերյալ առարկություններ չունի՝  միաժամանակ տեղեկացնելով, որ համայնքը  ծրագրի իրականացմանը մասնակցում է 10 տոկոս համաֆինանսավորմամբ     /15 064 742 ՀՀ դրամ/, որից  8 000 000 ՀՀ դրամն արդեն իսկ փոխանցվել է հիմնադրամին, իսկ  մնացած 7 064 742 ՀՀ դրամը համայնքապետարանը պատրաստ է փոխանցել:

Մանկապարտեզի կառուցումը կնպաստի  սահմանամերձ համայնքում առկա արտագաղթի կանխմանը, երեխաների նախադպրոցական կրթության  ապահովմանը, երիտասարդ ընտանիքների թվի ավելացմանը և համայնքի առջև ծառացած այլ խնդիրների լուծմանը: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել երեխաների որակյալ կրթություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել