Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում 04.09.2018թ.-ին տպագրված «Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ» վերտառությամբ հրապարակմանը` հարկ ենք համարում հայտնել, որ ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դեռևս 08.08.2018թ.-ին տարածած հաղորդագրության մեջ է նշվել, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռք բերման աղբյուրները և դրանց`2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:
Այդ նպատակով նշանակվել է նաև դատաձգաբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, ուստի լրատվամիջոցին հորդորում ենք անանուն աղբյուրներից ստացված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հրապարակելուց առաջ դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանց հավաստիությունը ստուգելու համար: