Իրավաբան.net–ը ձեզ է ներկայացնում նրանց կենսագրությունները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա ծնվել է 1965թ. մայիսի 8-ին Երևանում:
1987թ. ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:
Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթաց: Մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի կինոյի միութենական պետական ինստիտուտում, ինչպես նաեւ Մոսկվայի առաջատար թատրոններում: Թատերական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են տեղական եւ արտերկրի մշակութային պարբերականներում:
1992թ. աշխատել է լրագրող «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում: 1999-2006թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան: 2007թ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06.2007-08.06.2009թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, 08.06.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 31.05.2012 – 19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, 19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ունի մեկ դուստր:
«Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորում է Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը:
Ծնվել է 1972 թ. հունվարի 16-ին Երևանում։
1990-1994 սովորել եւ ավարտել է Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։ Մասնագիտությամբ իրավաբան-իրավագետ է։
Տիկին Փոստանջյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում։
Եղել է «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող։
2007-2012-ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր։ Ժառանգություն խմբակցության անդամ։
2012 թվական-Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Ժառանգություն» կուսակցությունից։
Այժմ Զարուհի Փոստանջյանը Երևանի ավագանու անդամ է։
«Երևանի հանրություն» դաշինքի ցուցակը գլխավորում է Անահիտ Թարխանյանը:
Անահիտ Թարխանյանը ծնվել է 1959 թ․ մարտի 5-ին, Երևանում` հանրաճանաչ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի ընտանիքում։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ամուսինը՝ նախկին քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանն է (մոտ 2 տարի՝ 2016-ից 2018 թթ․, զրկված է եղել ազատությունից, քաղաքական հայացքների պատճառով):
٠1981 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը։
٠1993 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
٠1994 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի դիվանագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացները։
Մայրենի լեզվին զուգահեռ ազատ տիրապետում է անգլերեն և ռուսաց լեզուներին։
٠1981-1989 թթ․ «ՀայՊետՆախագիծ» ինստիտուտում սկզբում աշխատել է որպես ճարտարապետ, այնուհետև զբաղեցրել նախագծի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։
٠1989-1992 թթ․ «Վեմ» ճարտարապետական արվեստանոցում զբաղեցրել է ընկերության տնօրենի պաշտոնը։
٠1992-1994 թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատել է ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչությունում, ունեցել է երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան։
٠1994-1998 թթ․Հայ FM – 105.5 ռադիոկայանում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։
٠1997-1998 թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունում զբաղեցրել է հեռուստառադիո ոլորտի հարցերով պետի տեղակալի պաշտոնը։
٠1998-2004 թթ. «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ-ում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։
٠2004-2007թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում զբաղեցրել է գլխավոր ճարտարապետի պաշտոնը։
٠2007-2018 թթ․ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ-ում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։
٠2012-2017 թթ․ ընտրվել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ։
٠2018 թվականին ընտրվել է Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ։
1994 թվականի աշնանը հիմնադրել է Հայաստանում առաջին անկախ ռադիոկայանը՝ ՀԱՅ FM 105.5 Երևանը, որն այժմ հանդիսանում է հանրապետության ամենահայտնի ռադիոկայաններից մեկը։ 1996 թվականին հիմնադրել է Ռադիո Հայ ռադիոկայանը (Երևանում 104.1 հաճախականությամբ), որը 2005 թ. դարձել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքում հեռարձակվող ռադիո ցանց։
Իր ճարտարապետական գործունեության ընթացքում մշակել է ավելի քան 60 նախագիծ՝ մանկապարտեզներ, դպրոցներ, բժշկական կենտրոններ, եկեղեցիներ, բանկեր, հյուրանոցներ, սպորտային և մշակութային համալիրներ, բնակելի թաղամասեր և շենքեր։ Այդ նախագծերի իրագործման արդյունքում ավելի քան կես միլիոն մարդ զգալիորեն բարելավել են իրենց կենսապայմանները։
Համագործակցել է Համաշխարհային Բանկի և Հայաստանի միջև առողջապահության կենտրոնների արդիականացման ծրագրի (2007-13 թթ), ԱՄՆ-ի և Հայաստանի միջև պաշտպանական համակարգերի զարգացման համատեղ ծրագրի (2013-16 թթ) և մի շարք այլ ծրագրերի շրջանակներում։
Աշխատանքի բերումով համակարգել է շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով խոշոր քաղաքաշինական ծրագրեր, որոնք ներառել են 40-ից ավել շենքերի և շինությունների կառուցում։ Ղեկավարել է տասնյակ որակյալ մասնագետների համատեղ աշխատանքը տարբեր բարդության ծրագրերի շրջանակում։
Հիմնադրել է «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպությունը, մասնակցել Երևանի պատմական շինությունների և հուշարձանների պաշտպանության բոլոր շարժումներին, այդ թվում` Երիտասարդության պալատի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի, Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճի, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի, Երևանի փակ շուկայի և այլն։