Ի՞նչ լիազորություններ ունի դատախազը

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ամրագրում է դատախազի լիազորությունները քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս։ Այսպիսով՝

1. Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

1) հայտնել բացարկներ.

2) հարուցել միջնորդություններ.

3) կարծիք հայտնել դատավարության մյուս մասնակիցների հարուցած միջնորդությունների վերաբերյալ.

4) ներկայացնել ապացույցներ, հետաքննության մարմնին նրա համար պարտադիր հանձնարարություններ տալ ապահովելու դատարանին ապացույցներ ներկայացնելը.

5) մասնակցել գործի նյութերի հետազոտմանը.

6) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

7) առարկել նախագահողի անօրինական գործողությունների դեմ.

8) պահանջել դատական նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարելու իր նշած հանգամանքների մասին.

9) հրաժարվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց.

10) դատարանում հրապարակել մեղադրական եզրակացությունը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում հանդես գալ ճառով և ռեպլիկով, իսկ վճռաբեկ դատարանում` ներկա գտնվել նիստին.

11) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ.

12) օգտվել սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններից:

2. Դատարանի նիստին մասնակցող դատախազը պարտավոր է`

1)ենթարկվել դատարանի նիստում սահմանված կարգ ու կանոնին և նախագահողի իրավաչափ կարգադրություններին.

2) կատարել սույն օրենսգրքով նախատեսված այլ պարտականություններ:

3. Դատարանի կողմից քրեական գործեր և դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցեր քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել