Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պատասխանում է պարոն Արտակ Զեյնալյանի հարցերին․
«Անցած տարի հավելյալ ջրառի արդյունքւոմ 1 միլիարդ 645 միլիոն դրամ չի ծախսվել արտաբյուջեում է։ Այդ գումարները ծախսելու համար հատուկ կառավարության որոշման նախագծով կորոշենք։ Քննարկումների արդյունքում եկանք այն համոզման, որ նպատակահարմար է, որ Սևանի բնապահպանական խնդիրները լուծելու համար օգտագործենք այդ գումարները։
Սևանա լճի կեղտոտվածության խնդիր ունենք, հիմնական նպատակն է մաքրման կայանների վրա ծախսել այդ գումարները։ Արփա-Սևանում վերանորոգման աշխատանքներ են իրականցվում։ Նախատեսում ենք, որ 2019թ Արփա-Սևանով կարգավորել բոլոր հարաբերությունները և հավելյալ ջուր տեղափոխել Սևան»։