Մեկնարկեց Կառավարության նիստը։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց․
«ՀԷԿ-երի կառուցումը գերազանցվել է ՀՀ-ում, այն ծավալը, որը պետք է կառուցվեր ՀՀ-ում, այս կարգավորումը վերաբերում է փոքր ՀԿ-երին, փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերել էր բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ՝ ջրային ռեսուրսները խողովակների մեջ առնելու հետ կապված, սա էականորեն ազդում է տնտեսական, սոցիալական խնդիրների վրա, խոսքը միայն բնակլիմայական խնդիրների մասին չէ։
Կարևոր ուղղություն է՝ արևային էներգետիկայից բավականին ընդունելի սակագին ունենք Մասրիկ կայանի հետ կապված։ Կարծում եմ նպտակահարմար է արևային էներգետիկան լինի մեր հիմնական ուղղվածությունը, այլ ոչ թե փոքր ՀԷԿ-երի լայնածավալ շահագործումը»։