Պետությունն ուսանողական նպաստի ձևով, մրցութային հիմունքով, ուսման վճարի լրիվ փոխհատուցում է տրամադրում

Արտակ Աղբալյանն իր ֆեյսբուկյան էջում գրառում է արել․
«Նախնական և միջին մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դիմորդներին,

Պետությունն ուսանողական նպաստի ձևով, մրցութային հիմունքով, ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ տարվա համար հատկացված անվճար ուսուցման տեղում`

1) մինչև 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողին` մինչև ուսումնառության ավարտը.

2) 19 և ավելի տարիք ունեցող հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողին` մինչև 19 տարին լրանալն ընդունված ուսանողների մրցույթից հետո` թափուր տեղի առկայության դեպքում.

3) միջնակարգ կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողին.

4) միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հետևյալ սոցիալական խմբերին`

ա. առանց ծնողական խնամքի մնացած կամ նրանց թվին պատկանող անձանց, որոնց վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

բ. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, որոնց, հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ. զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված (զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում) դիմորդներից ամենաբարձր միավոր ունեցող անձանց (ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում)` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

Պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 651-Ն որոշմամբ սահմանված կարգով ուսումնական հաստատություն ընդունված՝ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել