Ըստ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝ հոգեբուժական օգնություն և ծառայություններ իրականացնող հոգեբույժի կամ այլ մասնագետի գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով: Օրենքի 3-րդ հոդվածը օրենքում օգտագործող հիմնական հասկացությունների շարքում բացահայտում է նաև հոգեբուժական օգնությունը, որի մաս է կազմում նաև հոգեբուժական փորձաքննությունը:
Համաձայն «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝հոգեբուժական օգնությունը հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևերով հոգեկան խանգարումով տառապող անձին տրամադրվող բժշկական խորհրդատվությունը կամ հետազոտումը կամ ախտորոշումը կամ բուժումը կամ խնամքը ու սոցիալական վերականգնումը կամ հոգեբուժական փորձաքննությունն է։
Հետեևաբար նաև հոգեբուժական փորձաքննություն իրականացնող հոգեբույժի կամ այլ մասնագետի գործողությունները բողոքարկվում են Օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բողոքը ներկայացնում է հոգեկան խանգարում ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը` օրենքով սահմանված կարգով: