***
Նյու-Հեմպշիրում, եթե խաչմերուկում հանդիպում են սայլակավոր երկու մոտոցիկլետներ, ապա երկու մոտոցիկլետներն էլ պետք է կանգնեն և ոչ մեկը իրավունք չունի շարժվել իր տեղից, քանի չի հեռացել մյուսը:
***
Կենտուկի նահանգի օրենքով կանայք կարող են մարդկանց երևալ լողազգեստով միայն այն դեպքում, եթե նրանք զինված են ճիպոտով:
***
Կոլումբիայում ամուսնանալ ցանկացողները պարտավոր են հաճախել երեքամսյա դասընթաց, որտեղ դասավանդում են հոգեբանության և ընտանիքի իրավունք: Դասընթացներն ավարտելուց հետո ունկնդիրները քննություն են հանձնում և ստանում դիպլոմ, որի հիման վրա ձևակերպվում է ամուսնության վկայականը:
**
Հնդկական ցեղերից մեկի մոտ գոյություն ունի օրենք, ըստ որի, անհավատարիմ կնոջը պատժում են հետևյալ կերպ. բանտ են նստեցնում նրա ամուսնուն:
***
Իռլանդական օրենքով ամեն մի կին համարվում է իր ամուսնու սեփականությունը, ինչպես “ձին կամ կովը”: Դա գրված է ամուսնության վերաբերյալ գործող դատական վճռի մեջ՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:
***
“Լինելով հարբած վիճակում՝ քաղաքացի Հ.-ն շփոթել է իր կնոջը նրա քրոջ հետ, որի հետևանքով ծեծել է վերջինիս՝ պատճառելով նվազ ծանր մարմնական վնասվածք”:
(դատավճռից)
***
“Արգելվում է կազմակերպությունների և հասարակական միավորումների անվանումներում “Փաստաբան” բառի և դրա բոլոր հոլովաձևերի տրամադրման մերժումը՝ ելնելով վերջիններիս սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական և սոցիալական բնույթի հանգամանքներից”:
(կարգից)
***
“Բ.-ն իր տան վրա գրանցել է փեսաներին և աղջկան ու երեխաներին՝ սիստեմատիկաբար ծանրաբեռնելով ընդհանուր օգտագործման տեղերը”:
(վճռից)
***
“Վնասի հատուցումը ձեռքի և կողոսկրի հարցում հաստատել, գլխի հարցում հաստատել մասնակիորեն”:
(վճռից)
***
“Այս քաղաքացու ոչխարը կորել է, որը իմ մոտիկ ազգականն է: Նա իմ կնոջ հարազատ քույրն է”:
(վկայի ցուցմունքից)
***
“Գողացված խոզի չորս ոտքերը հետազոտելուց հետո մեղադրյալը դատարանում հայտարարեց, որ դրանք իր զոքանչինն են”:
(ակտից)
***
Դատավոր – Եվ ամոթ չէ՞ Ձեզ այդքան հաճախակի ընկնել դատարան: Ամբաստանյալ – Ոչ, ինչ եք ասում, ես միշտ էլ կարծել եմ, որ դա ամենահարգարժան հիմնարկներից մեկն Է:
***
Դատական գործը քննվում է արդեն մի քանի ժամ: Ամբաստանյալը անհամբերությամբ հարցնում է փաստաբանին.
– Իսկ ինչքա՞ն է այն դեռ շարունակվելու:
– Ինձ համար՝ ևս մեկ ժամ, իսկ Ձեզ համար՝ երևի երեք տարի:
***
– Այո՜, պարոնայք դատավորներ, ես յուրացրել եմ այդ ութսուն միլիոն չորս հարյուր վաթսուն հազար դրամը, բայց ես սոված եմ եղել, պարոնայք դատավորներ, սոված:
***
Դատավորը հարցաքննում է տուժողին:
– Ինչու՞ դուք օգնություն չեք կանչել, երբ կողոպտիչը ձեր ձեռքից հանում էր ոսկյա ժամացույցը:
– Ես վախեցա բացել բերանս. ես չորս ոսկյա ատամներ ունեմ:*
***
Դատավոր – Ձեր դրությունը դժվարանում է նրանով, որ դուք ալիբի չունեք: Որևէ մեկը տեսե՞լ է Ձեզ այն ժամանակ, երբ տեղի է ունեցել գողությունը:
Ամբաստանյալ – Փառք աստծո, պարոն դատավոր, ոչ ոք չի տեսել: