ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի հոդված 12-ը սահմանում է համայնքի պարտադիր խնդիրները: Դրանք են՝
1)համայնքի կայուն զարգացումը.
2)գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը.
3)համայնքի գույքի կառավարումը.
4)նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը.
5)համայնքի մշակութային կյանքի կազմակերպումը.
6)համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը.
7)համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսումը.
8) համայնքում բնակարանային շինարարության խթանումը.
9)համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանումը և գործունեության ապահովումը.
10)համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը.
11) պետության պաշտպանության իրականացման աջակցումը.
12) աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.
13)համայնքներում գյուղատնտեսության զարգացման խթանումը.
14)համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը.
15)համայնքներում զբոսաշրջության զարգացման խթանումը.
16)համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը.
17)համայնքում ծնելիության և բազմազավակության խթանումը.
18)համայնքում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի առաջնային բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
19)համայնքի հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.
20)բարեգործության խթանումը` համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով: