Փորձաշրջանի տևողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը

Քրեակատարողական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի տևողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Փորձաշրջանի ընթացքում ծառայողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են քրեակատարողական ծառայողների համար:

Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.

1) սահմանված կարգով աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը.

2) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը:

Եթե քրեակատարողական ծառայողը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ:

Եթե փորձաշրջանն անցնելուց հետո ծառայողը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել