Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կամ դատարան:
Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կարող է բողոքարկվել դա կայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում:
Եթե վերոնշված ժամկետը հարգելի պատճառներով բաց է թողնվել, ապա այդ ժամկետը, ըստ այն անձի դիմումի, որի նկատմամբ որոշում է կայացվել, կարող է վերականգնվել բողոքը քննող վերադաս մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:
Վարչական տույժ նշանակելու որոշման վերաբերյալ վերադասության կարգով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով: