Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներին Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ  նշանակում է  նախագահը

ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ և 129-րդ հոդվածների համաձայն՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներին Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ  նշանակում է  Նախագահը:

ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրաիրավական օրենքի 143-րդ հոդվածի համաձայն՝  Վճռաբեկ դատարանի դատավորին նշանակում է նախագահը  Ազգային ժողովի ներկայացմամբ:

 ՀՀ դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն  դատավորի լիազորությունները դադարում են հետևյալ դեպքերում՝

1) նա հրաժարական է ներկայացնում.

2) լրացել է նրա 65 տարին.

3)նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած        ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.

4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

6) նա մահացել է:

ՀՀ դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի համաձայն՝

  1. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդում է գլխավոր դատախազը:
  2. Գլխավոր դատախազը միջնորդությանը կից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալումասինմիջնորդության համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը:
  3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով գլխավոր դատախազի միջնորդությունն ստանալու դեպքում անհապաղ հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նիստ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել