Եթե որդեգրողը խուսափում է իր վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց, երեխայի որդեգրումը վերացվում է

ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 130-ով սահմանվում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում վերացվում է երեխայի որդեգրումը, եթե որդեգրողը`

1) խուսափում է իր վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց.

2) չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.

3) երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու համար որդեգրողը վարչական պատասխանատվության է ենթարկվել և 15-օրյա ժամկետում չի կատարել ստանձնած պարտավորությունը.

4) առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.

5) մեկ տարի անընդմեջ առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.

6) չարաշահում է իր ծնողական իրավունքները, այդ թվում` իր վարքագծով վնասակար ազդեցություն է գործում երեխայի վրա.

7) տառապում է քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.

8) տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

9) դաժանաբար է վարվում երեխայի հետ, մասնավորապես`

ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,

բ. հոգեբանական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը.

10) դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու հիմքով դատարանի համապատասխան վճիռը նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վերացվել է, և այդ ծնողը դիմել է դատարան որդեգրումը վերացնելու նպատակով.

11) դատարանի դատական ակտի համաձայն անգործունակ ճանաչված ծնողի գործունակությունը վերականգնվել է, և այդ ծնողը դիմել է դատարան որդեգրումը վերացնելու նպատակով:

  1. Որդեգրումը վերացվում է, եթե որդեգրողը դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել