Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսություններում և պաշտոնական ու հանրային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` 100.000-200.000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200.000-300.000 ՀՀ դրամի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` 200.000-300.000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200.000-300.000 ՀՀ դրամի չափով: