Խնամակալության և հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններ են

Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը ծնողների մահվան, նրանց ծնողական
իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքները սահմանափակելու, ծնողներին անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու (այդ թվում՝ դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից իրենց երեխաներին վերցնելուց ծնողների հրաժարվելու դեպքերում), ինչպես նաև ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների վրա։

Խնամակալության և հոգաբարձության մարմինները բացահայտում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, վարում են նման երեխաների հաշվառումը և, ելնելով ծնողական խնամքից զրկվելու որոշակի հանգամանքներից, ընտրում են այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման ձևերը:

Խնամակալության և հոգաբարձության մարմիններից բացի, իրավաբանական և ֆիզիկական այլ անձանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման ուղղությամբ գործունեություն չի թույլատրվում։

Խնամակալության և հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են:

Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է համայնքի ղեկավարը:

Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել