Քաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով: Գումարային պարտավորությունները չկատարելու հիմքով անձին հարկադիր աշխատեցնելու ընթացակարգ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում: Եթե քաղաքացին գումար վճարելու իր պարտավորությունը չի կատարում և իրեն պատկանող գույք, դրամական միջոցներ չունի, գումարը վերադարձնելու պարտավորությունը կարող է մնալ անկատար:
Նման իրավիճակներից խուսափելու համար գործարք կնքող անձը մինչև գործարք կնքելը փաստաբանի միջոցով կարող է ստանալ տեղեկություններ գործարքի մյուս կողմի գույքային դրության վերաբերյալ: