Ամուսնության արարողությունը ՔԿԱԳ մարմնի շենքից դուրս

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հանդիսավոր պայմաններում: ՀՀ կառավարության 10.10.2012թ. թիվ 1283-Ն որոշմամբ սահմանվել է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու դեպքերը և կարգը:

Սահմանված կարգի համաձայն` ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում հանդիսավոր պայմաններում կատարելու համար ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմին: Եթե դիմումը ներկայացվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ գործակալության ՔԿԱԳ Ամուսնության պալատ, ապա դիմումին կցվում է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գումարի վճարված լինելը հավաստող անդորրագիրը: Եթե դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ այլ տարածքային մարմին, ապա դիմումին կցվում է տվյալ համայնքի ավագանու կողմից սահմանված գումարը (այդպիսին նախատեսված լինելու դեպքում) համայնքի բյուջե վճարված լինելու փաստը հավաստող անդորրագիրը:

Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու համար ՔԿԱԳ մարմնի աշխատողի փոխադրումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից մինչև ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր և հակառակ ուղղությամբ հոգում են ամուսնացող անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել