Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելու վերաբերյալ տուգանքներ և պատիժներ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքի 47․3 հոդվածի 7-րդ մասի համաձայն՝
դեղատոմսով բաց թողնվող դեղերի առանց դեղատոմսի իրացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: