Անտեղյակ լինելով իրենց իրավունքներից և պարտականություններից` անձինք հաճախ են խախտում օրենքը, սակայն, ինչպես գիտենք, օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից:
Եթե Ձեր մտքով անցել է զանգահարել ոստիկանության, շտապ օգնության կամ այլ հատուկ ծառայություններ, հիշե′ք, որ դրա համար նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Այսպես.համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 181-րդ հոդվածի` պետական հակահրդեհային ծառայության, ոստիկանության, շտապ բուժօգնության և մյուս հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net