«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում նոր փոփոխություններ են կատարվել, որը ուժի մեջ է մտել ապրիլի 9-ին:
Ինչպես գիտենք, օրենքի 5-րդ հոդվածը սահմանում էր, որ պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Հանրապետության նախագահին.
2) վարչապետին.
3) Ազգային ժողովի նախագահին:
Այս շարqում ավելացել է նաև վարչապետի թեկնածուն, ով նույնպես այսուհետ պարտադիր պետական պահպանություն կստանա:
Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում իրավունք չունեին հրաժարվել պետական պահպանությունից:
Օրենում կատարված նոր փոփոխություններով՝ պետական պահպանությունից իրավասու չէ հրաժարվել նաև վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը:
Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել, որի կարգը նախկինում սահմանում էր ՀՀ նախագահը: Այս դրույթը նույնպես փոփոխության է ենթարկվել: Այժմ այլ պետական պաշտոնյաներին պետական պահպանություն կարող է տրամադրվել միայն վարչապետի որոշմամբ և կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:
Եվգենյա Համբարձումյան