ՊԵԿ պաշտոնյաներից ովքե՞ր չեն ներկայացրել գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրերը

Բարձրաստիճան պաշտոնատար անձիք յուրաքանչյուր տարի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին են ներկայացնում իրենց գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրերը:

Այս տարի, մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակվել է:

2017 թվականի հուլիսի 1-ից 2018 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոն ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած պաշտոնատար անձանց ցանկի համաձայն իրենց հայտարարագրերը չեն ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեից՝ 

  1. Արայիկ Գեղամյան – ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության 3-րդ բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
  2. Արթուր Գրիգորյան – ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 3-րդ հերթափոխի պետ
  3. Ավետիք Աբազյան – ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ
  4. Դավիթ Անտոնյան – ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի կետ-բաժնի մաքսային  ձևակերպումների 4-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ
  5. Էրիկ Ֆարմանյան – ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի կետ-բաժնի մաքսային ձևակերպումների 4-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ
  6. Իրենա Աղաբաբյան – ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչության անձնակազմի հաշվառման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
  7. Իննա Ճաղարյան – ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 19 բաժնի պետ
  8. Լևոն Բազիկյան – ՊԵԿ աշխատակւսզմի նախաբացթողումային հսկողության վարչության 3-րդ բաժնի գլխավոր
    մաքսային տեսուչ
  9. Կարեն Սիմոնյան – ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 7-րդ բաժնի պետ
  10. Հայկ Նորոյան – ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 2-րդ հերթափոխի պետ
  11. Պողոս Պողոսյան – ՊԵԿ աշխատակազմի ներքին անվտանգության վարչության ծառայողական քննությունների բաժնի պետ
  12. Ռուստամ Մովսիսյան – ՊԵԿ Արարատյան մաքսատուն – վարչության մաքսային ձևակերպումների թիվ 2 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
  13. Սինոդ Օհանյան – ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 1 բաժնի պետի տեղակալ
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել