Կառավարության այսօրվա նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկեց հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին ազատել պաշտոնից:
«Առաջարկում եմ Վահրամ Շահինյանին ազատել ՀՔԾ պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն»,- նշեց առաջին փոխվարչապետը։ Առաջարկն ընդունվեց։