Որո՞նք են քաղաքացիական գործով վճիռ կայացնելիս դատարանի կողմից լուծման ենթակա հարցերը

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս`

  1. գնահատում է ապացույցները,
  2. որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ փաստերն են ապացուցվել, և որոնք չեն ապացուցվել,
  3. որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը,
  4. որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը,
  5. բաշխում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը,
  6. լուծում է հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու հարցը:

Դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով ոչ ավելի, քան մեկ անգամ կարող է վերսկսել գործի դատաքննությունը:

Գործի դատաքննությունը վերսկսելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են դատաքննության ժամանակը և վայրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել