Հունիսի 7-ին Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը և այդ կապակցությամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր հանձնարարական տվեց:
«Ընդունվեց կառավարության ծրագիրը և մենք հիմա պետք է միջոցառումների ցանկ հաստատենք, որը բխում է կառավարության ծրագրից և եկենք պայմանավորվենք, որ մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն ներկայացնում է միջոցառումների ծրագիրը»,-նշեց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ հաջորդ նիստի ընթացքում կփորձեն հաստատել միջոցառումների ծրագիրը՝ դրանց իրագործմանն անցնելու համար: