11 սուպերմարկետի հայտարարությունը. «Վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի»

11 սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթերքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդ կերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները:

Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»:

Իսկ քիչ առաջ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տեղադրել, որում կրկին նշում էր. «Վերջ թանկացումներին, հարգելի գնորդներ, սիրով տեղեկացնում ենք, որ այսօր ժամը 16։00-ից սկսած Երևան Սիթի սուպերմարկետներում մրգի, բանջարեղենի և մսի գները նվազել են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել