Զգուշացում՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնից

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել, ըստ որի հյուպատոսական ծառայությունները մատուցվում են բացառապես հյուպատոսական բաժնի 1-ից 7-րդ պատուհանների մոտ` սահմանված կարգի համաձայն:

«Խնդրում ենք զերծ մնալ դեսպանության հարակից տարածքում անծանոթ մարդկանց (խարդախ-կեղծարարների) կողմից առաջարկվող հյուպատոսական խորհրդատվություններից, ծառայություններից և միջնորդություններից օգտվելուց:

Նմանատիպ առաջարկություններ ստանալու դեպքում խնդրում ենք տեղեկացնել հյուպատոսական բաժնի աշխատակիցներին»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել