Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է իր հրաժարական տալու վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ այսօր օրակարգում հրաժարականի խնդիր չկա. «Երբ իմ կողմից նման որոշում լինի, այդ մասին կբարձրաձայնվի»: