«ՀՀ քաղաքացիներին զգուշացնում ենք». ԱԳՆ՝ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանած նոր կարգի մասին

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ, համաձայն Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի կողմից սահմանված կարգի, Ղազախստանի տարածքում անվավեր են ճանաչվում օտարերկրացիների այն անձնագրերը, որոնց վավերականության ժամկետը երկարաձգված է, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

«Ուստի ՀՀ քաղաքացիներին զգուշացնում ենք, որ վավերականության ժամկետն երկարաձգված անձնագրերով նրանք չեն կարող մուտք գործել Ղազախստանի տարածք»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել