«Մարզպետի լիազրություններս վայր դնելու մասին կառավարություն ուղարկված դիմումս ընդունվել է». Կարեն Բոթոյան

Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ Կարեն Բոթոյանը գրում է.

«Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետությունում փոփոխված քաղաքական իրադրության պատճառով մարզպետի լիազրություններս վայր դնելու մասին կառավարություն ուղարկված դիմումս ընդունվել է։ Շնորհակալ եմ բոլորից համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալություն եմ հայտնում համայնքների ղեկավարներին, մարզում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպություններին, մարզպետարանի աշխատակազմին և իմ թիմին, որ կիսեցին մեր մոտեցումները ու ակտիվ աշխատանք ծավալեցին մարզի զարգացման ուղղությամբ:

Վստահեցնում եմ, որ այս ընթացքում չի եղել դեպք, երբ չհավատամ մարզի առաջընթացին: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ կառավարությանը իմ անձի նկատմամբ ցուցաբերած վստահության համար և հաջողություն եմ մաղթում նոր մարզպետին:

Բարով մնաք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել