Մայիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վաչության նախկին պետ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանի պաշտպանի միջնորդությունը՝ որոշում էր կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին՝ գրավի գումար սահմանելով 5 մլն դրամը: Այս մասին հայտնում են դատախազությունից:
Հունիսի 1-ին տվյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից դատարանի հիշյալ որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք՝ գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու պահանջով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: