Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման: Դրանցից 47-ը գտնվում է Երևանում, 8-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննություններն ընթացքի մեջ են, և արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դրական եզրակացություն են ստացել նաև երեխաների սիրելի ժամանցավայրերից մայրաքաղաքում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ» այգու կարուսելները:
Ատրակցիոնները հիմնականում սեզոնային են, մեծ մասը ցուրտ եղանակին չի շահագործվում, սակայն որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կարուսելները տարեկան առնվազն ﬔկ անգամ ենթարկվում են պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության:
ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017 թվականին իրականացրած ստուգումների արդյունքում անսարքություններ չեն հայտնաբերվել: