Ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը, եթե ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրացի

Անձնագրային և վիզաների վարչությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո կարճ ժամանակում դրական արձագանքներ ստացավ հանրության կողմից:

Հիշեցնենք, որ օրենքով սահմանված դրույթի համաձայն, եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն օտարերկրացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների համաձայնությամբ:

Պրակտիկայում փոխադարձ համաձայնության բացակայությունը խնդիրներ էր ստեղծում Հայաստանում բնակվող երեխաների համար: Տարիներ շարունակ մյուս ծնողից տեղեկություններ չունենալը կամ ընտանեկան խնդիրները փաստացիորեն զրկում էր երեխային անձը հավաստող փաստաթուղթ ունենալուց, ազատ տեղաշարժվելուց և այլն:

Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, ծնողների համաձայնության բացակայությունը խոչընդոտ չի հադիսանում ՀՀ-ում բնակվող երեխային ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար:

Մեկ ծնողի դիմումը բավարար է: Կարող է դիմել ՀՀ քաղաքացի կամ օտարերկրյա քաղաքացի ծնողը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել