Կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները՝ երիտասարդների ինքնադրսևորման համար

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարությունը հաստատեց կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է առողջ ապրելակերպի և սպորտի զարգացմանն ուղղված կառավարության նպատակներին:

Ծրագրում նշված է, որ կառավարությունը նպատակ է դնելու ապահովել անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, բնակչության առողջության ամրապնդումն ու առողջ ապրելակերպի ձևավորումը, ակտիվ հանգստի կազմակերպմանն աջակցումը, հանրային կյանքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ֆեդերացիաների գործունեությանն աջակցումը:

Երիտասարդությանն ուղղված պետական քաղաքականությունը կնպաստի երիտասարդության ներուժի լիարժեք իրացման և զարգացմանը, երիտասարդների ինքնադրսևորման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների ստեղծմանը` կարևորելով քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության աստիճանի բարձրացումը, նրանց սոցիալական կայացումը, հասարակական-մասնագիտական գործունեությանն աջակցությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել