«Մի քանի հազար ընտանիքների տնակներում բնակվելը մեր ամոթալի իրողություններից է». կառավարությունն անդրադարձել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

Կառավարությունը իր ծրագրում անդրադարձել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին, որից հետո անօթևան է մնացել 514.000 մարդ։

Ծրագրում նշվում է. «2018թ լրանում է 1988թ երկրաշարժի 30-րդ տարելիցը, և մինչև այժմ մի քանի հազար ընտանիքների տնակներում բնակվելը մեր ամոթալի իրողություններից է: Կառավարությունը սկսելու է ծրագիր՝ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շնորհիվ առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովելով երկրաշարժի հետևանքով բնակարանային կարիք ունեցող ընտանիքներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել