Պաշտոնյաների գույքի ու եկամուտների շարժի թափանցիկությունը վերահսկելու նոր մեխանիզմներ կներդրվեն

Գործադիր մարմնի այսօրվա նիստին ներկայացվեց և հաստատվեց կառավարության նոր ծրագիրը, որի 4-րդ գլուխն ամբողջապես նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարին:

Ծրագրով նախատեսվում են նոր մեխանիզմների ներդնում՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկության ապահովման համար.

«Կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորագույն նշանակություն ունի իրական հանրային վերահսկողությունը պետության առաջին դեմքերի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրային ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, նրանց ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների գործունեության ևունեցվածքի նկատմամբ։ Նրանց կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար անհրաժեշտ է նաև իրականացնել որոշակի օրենսդրական նորամուծություններ, որոնցից առանձնապես կարևորվում են՝

  • այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի, ՀՀ պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպիտի կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա:
  • այնպիսի նոր համակարգի ներդրումը, ըստ որի պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի և բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որի գինը ձեռքբերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին հինգ տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, պետք է ենթարկվի խորը և համապարփակ քննության։
  • պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը (նվիրատուների անունները/անվանումները, եկամուտ վճարողների անունները/անվանումները, գույքի գտնվելու վայրը և այլն)՝ ապահովելով կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել