ՀՀ կառավարության ասյօրվա՝ հունիսի 1-ի նիստին գործադիրը որոշումներ ընդունեց 8 մարզպետների նշանակման մասին։
Ըստ դրանց՝
- Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի,
- Գարիկ Սարգսյանը՝ Արարատի,
- Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի,
- Վահե Ղալումյանը՝ Տավուշի,
- Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի,
- Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի,
- Հրանտ Մարգարյանը՝ Լոռու,
- Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետ։