Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել էր արտերկրում գտնվող զորակոչիկներին, որպեսզի նրանք վերադառան Հայաստան և մեկնեն ժամկետային ծառայության։ Կառավարության այսօրա նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ այս հարցին։
«Ես ուզում եմ համոզված լինել, որ օդանավակայանում մենք ունենք բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեզի կամավոր վերադարձածներին և զորակոչվելու պատրաստակամություն հայտնածներին այդ պատրաստակամությունը պատշաճ ձևով ձևակերպվի և հավելյալ խնդիրներ չունենանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հարց ուղղեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, թե արդյո՞ք այժմ կան այդ պայմանները։
«Անկեղծ ասած, պայմանները հետևյալն են՝ եթե կան այդպիսինները, իրենք հետախուզման մեջ են գտնվում, պետք է տեղում՝ իրենց գալուն պես, միանգամից նյութավորենք և հանենք հետախուզումը»,-նշեց ոստիկանապետը։
Վրաչապետն արձագանքեց, այսօր հետախուզվողների 80 տոկոսը ժամկետային զինծառայությունից խուսափելու գործով են անցնում, և եթե մարդ եկավ, արձանագրվեց, որ հետախուզման մեջ է ու այդ անձը հայտարարություն և պարտավորագիր է ստորագրում, որ այս ինչ ժամկետում կներկայանա համապատասխան զինվորական կոմիսարիատ, ապա արձանագրվի և գնա իր տուն։ «Եթե հանկարծ չի կատարում պարտավորությունը, նոր, դրանից հետո արդեն որոշակի ընթացակարգեր դրվեն»,-նշեց ոստիկանապետը։
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ կկազմակերպվի ամեն մեկին առանձնահատուկ մոտեցում կդրսևորվի։