Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վրաստան կատարած պաշտոնական այցի մասին ու ուշադրություն հրավիրեց իրեն հայտնած լուրջ խնդրի մասին։
«Ուզում եմ տեղյակ պահել կառավարության անդամներին, որ մենք շատ հաջող և արդյունավետ այց ենք ունեցել, որը համոզված ենք, հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի, բայց շատ հրատապ խնդիրներ կան, մասնավորապես, Թբիլիսիում ինձ ասացին, որ զբոսաշրջիկներով ավտոբուսը երբ Բագրատաշենի անցակետից մուտք է գործել Հայաստանի տարածք և մոտ 30-40 կմ վարելով, ավտոբուսը որոշել է ետ դառնալ, որովհետև վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը, որովհետև այդ ճանապարհներով վարելու դեպքում իր թանկարժեք ավտոբուսը ջարդուփշուր կլինի»,-նշեց վարչապետը
Նա ցանկացավ տեղեկանալ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Աշոտ Հակոբյանից, թե ի՞նչ պլաններ կան։ Նա նշեց, որ Բագրատաշեն-Դիլիջան հատվածի համար նախկինում եղել է ծրագիր, որ պետք է այդ ճանապարհը կապիտալ վերանորոգում ունենար։
Աշոտ Հակոբյանը նշեց․ «Իջևան-Նոյեմբերյան հատվածի մասին է, որ ահավոր վիճակ է։ Ուսումնասիրուն կա, նախագիծ կա, տեխնիկան արդեն տեղափոխված է յանտեղ և այսօր կամ վաղը կսկսեն այդ աշխատանքները»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով 18,7 կմ հատվածի մասին է խոսքը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաև շինարարության որակին, որպեսզի 1-2 ձմեռ անց նորից վատ ճանապարհներ չլինեն։