«Ոչ ավել, քան 4 տոկոս գնաճ». ԿԲ նախագահը՝ 2018-ի գնաճի տեմպերի մասին

Ազգային ժողովում  անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ 2017 թվականում ՀՀ-ում գրացվել է բյուջեով նվազագույն սահմանում գնաճ:

Նրա խոսքով՝ առանձնապես մեծ գնաճային ճնշումներ հիմա չեն նկատվում:

«Գնաճի մասով նախորդ տարի 2.6 տոկոս է եղել, իսկ այս պահին գնաճի ցուցանիշները հուսադրող են: Այն իրավիճակը, որ մենք ունենք, մեր կողմից նախանշված գնաճը կդառնա իրականություն: Այստեղ բավական լուրջ ազդեցություն կունենա գյուղատնտեսական արտադրանքը, մի շարք այլ գործոններ՝ միջազգային գների տենդենցներ, տարածաշրջանային ռիսկեր և այլն: Հուսադրող թվեր ունենք, գտնվելու ենք կանխատեսված հորիզոնում, ոչ ավել, քան 4 տոկոս գնաճ»,-նշել է Ջավադյանը:

ԿԲ նախագահը հայտնեց նաև, որ կան գների աճի ռիսկեր. « Հայաստանը մտնում է դեֆլյացիոն սեզոնային շրջան, մրգի ու բանջարեղենի գների անկում է լինելու, ինչի արդյունքում էլ հստակ կլինի, թե տարվա վերջ գնաճի ինչ ցուցանիշ կարձանագրվի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել